2024թ. Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15 տոկոսով պակաս հարկեր եւ տուրքեր, քան 2023թ.։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը մշտականխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետականբյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է գերատեսչության պետը, 2024թ. հարկերի եւ տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրլն 391 մլրդ դրամ։ Սա 7.6 տոկոսով ավելի է, քան 2023թ.։ Հարկային ծառայությունը գրանցել է մոտ 11 տոկոս աճ, իսկ մաքսային ծառայությունը՝ 15 տոկոս անկում։ «Մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ներմուծվող ավտոմեքենաների եւ ծխախոտի ծավալի կրճատմամբ։ Համապատասխանաբար, նրանցից գանձվող հարկերի չափը նույնպես նվազել է»,- բացատրել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ 2023թ. ավտոմեքենաների ներմուծման մակարդակը շատ բարձր է եղել։ 2022թ. համեմատ այն աճել է գրեթե 2 անգամ։ Պաշտոնյան նշել է, որ այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով։ «Նախ՝ 2024թ. հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում մեքենաների ուտիլիզացիոն վճարը բարձրացվել է՝ 70-ից մինչեւ 85 տոկոսի։ Ընդ որում՝ 2025-2030թթ. դրույքաչափը կշարունակի աճել։ Երկրորդ՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մաքսային
Մաքսային ծառայողները RANDA-ի շրջանակում մասնակցել են միջազգային դասընթացին
ՊԵԿ մաքսային ծառայողները, Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Միջուկային և ճառագայթային հայտնաբերման մասին իրազեկման ծրագրի (RANDA) շրջանակում մասնակցել են ՊԵԿ Ուսումնական կենտրոնում վերապատրաստման 4-օրյա դասընթացին: Մաքսային ծառայողները ՀՄԿ հեղինակավոր փորձագետների հետ քննարկել են ճառագայթային և միջուկային սպառնալիքի դեմ պայքարին ուղղված մոտեցումները և միջազգային լավագույն փորձը, համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները, ճառագայթային և միջուկային նյութերի՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման կանխարգելման ...
Կարդալ ավելին »Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգեն և զննող նոր սարքավորումներով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով եւ ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության» (EXBS) եւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման եւ բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջազգային` միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների ...
Կարդալ ավելին »Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ից
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ Եթե նախկինում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անձը պետք է որոշակի պարբերությամբ հանձներ համապատասխան քննություններ, ապա այժմ, կրեդիտային համակարգի ներդրումից հետո, նա կարող է պահպանել այդ որակավորումը, եթե հաշվետու ժամանակշրջանում ստանում է բավարար քանակի միավորներ։ Մաքսային ձևակերպումների մասնագետը կարող է պահպանել որակավորումը, եթե այդ ընթացքում ապրանքների բաց ...
Կարդալ ավելին »Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում ...
Կարդալ ավելին »Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առևտրի օպերատոր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ: Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, ...
Կարդալ ավելին »