«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհը» բաց է բոլոր կողմերի համար․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի « Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է, և բոլոր կողմերը կարող են միանալ դրան:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 18-ին «Գոտի և ճանապարհ» ֆորումի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Իսկապես, վերջին տարիներին որոշ երկրներ փոխառել են  Չինաստանից կամ նույնիսկ ընդօրինակել, ինչպես նաև  հետևողականորեն իրականացրել  միջազգային միավորման նախաձեռնություններ: Ես ուզում եմ ասել, որ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է: Մենք ողջունում ենք բոլոր կողմերի միանալը դրան: Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ այլ երկրների կողմից  միավորման նախաձեռնությունները նույնպես բաց կլինեն և չեն իրականացվի նեղ շրջանակներում: Չինաստանը պատրաստ է միանալ փոխկապակցված բոլոր նախաձեռնություններին, համատեղ քննարկել և իրականացնել զարգացող երկրներին ձեռնտու համագործակցությունը», – ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

ajax-loader