2024-ին Հնդկաստանը կբացի առաջին չիպերի գործարանը

Հնդկաստանը հավանաբար կսկսի կիսահաղորդիչների արտադրությունը 2024 թվականին, երբ Micron Technology Corp.-ի գործարանը կհայտնվի Գուջարաթում: Այս մասին PTI-ին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։

«Այս հաստատությունը կլինի առաջինը հնդկական կիսահաղորդչային արդյունաբերության մեջ: Հեռահաղորդակցական և էլեկտրական մեքենաները դարձել են կիսահաղորդիչների սպառման հիմնական հատված: Եթե մենք կենտրոնանանք դրանցում օգտագործվող չիպերի նախագծման և արտադրության վրա, Հնդկաստանը կդառնա կիսահաղորդիչների ոլորտում համաշխարհային առաջատար»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հնդկական արդյունաբերությունը կենտրոնանալու է կիսահաղորդիչների համար 4-5 բաղադրիչի արտադրության վրա։ Արդյունքում Հնդկաստանը ոչ միայն կկարողանա բավարարել այդ դետալների ներքին պահանջարկը, այլ նաև արտահանել:

Micron-ի կապիտալ ներդրումներն այս նախագծում կկազմեն 2.7 միլիարդ դոլար, Հնդկաստանի կառավարությունը կվճարի ամերիկյան կորպորացիայի ծախսերի կեսը։

Ucom – տան ամենաարագ ինտերնետը՝ սկսած 6,500 դրամից:

ajax-loader