Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը: Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը ՝ սկսած 20 000 դրամից»,- ասվում է ...
Կարդալ ավելին »Նախագծեր
Երկրաբանական թանգարանը համալրվել է նոր նմուշներով
Երկրաբանական թանգարանի միներալային ֆոնդը համալրվել է հայազգի պրոֆեսոր Անտոն Ռ. Չախմուրադիանի, (Մանիտոբայի համալսարանի Երկրի գիտությունների ֆակուլտետ, Վիննիպեգ, Կանադա) նվիրատվությամբ: Այդ մասին տեղակացնում է ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի ֆեյսբուքյան էջը։ Անտոն Չախմուրադյանը նվիրաբերել է Երկրաբանական թանգարանին 30 նմուշ՝ 9 երկրից:
Կարդալ ավելին »«Հայկական Կինոդարը»՝ Քաջարանում
Օգոստոսի 18-ից «Քաջարան» կինոթատրոնը վերսկսում է իր աշխատանքը։ Այդ մասւն տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ մեկնարկը տրվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններով․ «Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Քաջարանի Մշակույթի պալատում գործող «Քաջարան» կինոթատրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ ներկայացնում են «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը: Մուտքն ազատ է»։
Կարդալ ավելին »«Միասնության ուժ 2023»․ 200 ուսանողի ներկայացվեց ինժեներկան կրթության կարևորությունը
«Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում` համախմբելով 200 ուսանողի տարբեր ԲՈՒՀ-երից։ Այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ ««Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ: Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։ Քննարկվեցին ...
Կարդալ ավելին »Միջգրադարանային գործընկերական կապեր՝ Քաջարանի համայնքային գրադարանում
Հուլիսի 19-ին Քաջարանի համայնքային գրադարանում տեղի ունեցավ սեմինար պարապմունք «Միջգրադարանային գործընկերական կապերի ամրապնդում, համագործակցում մասնագիտական փորձի փոխանակում» թեմայով: Այդ մասին տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։ Սեմինարն անցկացրել են Սյունիքի մարզային գրադարանի համալրման բաժնի գլխավոր գրադարանավար Ծովիկ Հակոբյանը, որը գրադարանին նվիրել է ազգային գրադարանի ուղղարկած 47 միավոր գրականություն, ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Սիլվա Սարգսյանը։ Ոըսոըցողական ելույթներ ոն ունեցել նաև գրադարանային գործի ավտոմատացման ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 70-ամյակի առթիվ 70 աշխատակցի պարգևրատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևներով
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը։ Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 ...
Կարդալ ավելին »Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառում. ejc
ՀՀ տնտեսության առաջատար ձեռնարկությունը նշում է արգասաբեր գործունեության 70-ամյա հոբելյանը, գրում է ejc-ը՝ ներկայացնելով ֆոտոշարք։
Կարդալ ավելին »Քաջարանի երկինքը հրավառ էր․ ԶՊՄԿ-ն 70 տարեկան է
Քաջարանի երկինքը հրավառ էր․ ԶՊՄԿ 70-ամյակին նվիրված տոնական համերգը հուլիսի 14-ին ավարտվեց շքեղ հրավառությամբ։ Քաղաքում տոնական տրամադրություն էր։ Բնակիչների խոսքով՝ նման միջոցառման ականատես երբեք չեն եղել։ Այդ մասին տեղեկացնում է ՍյունիքTV-ի ֆեյսբուքյան էջը։ Պարգևատրումներ, շնորհակալական և երախտիքի խոսքեր․ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցներին անսպասելի անակնկալ է մատուցել։
Կարդալ ավելին »«Չաարատ Կապանում» նշել են Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը
Ավանդույթի համաձայն՝ «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը ընկերության մի շարք աշխատակիցների հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Չաարատ Կապանի» ֆեյսբուքյան էջը։ Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակիցներ էլ Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ