«Միասնության ուժ 2023»․ 200 ուսանողի ներկայացվեց ինժեներկան կրթության կարևորությունը

«Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում` համախմբելով 200 ուսանողի տարբեր ԲՈՒՀ-երից։ Այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

««Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ: Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։ Քննարկվեցին կրթության զարգացման կարևորությունը և նոր համագործակցության ապագա ծրագրերը։

ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով Արմեն Ստեփանյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրները թերևս վերաբերվում էին մասնագիտական փորձի ընթացքում արված բացահայտումներին, որոնք դժվար է պատկերացնել ուսանողական տարիներին։ Արմեն Ստեփանյանը պատմեց, որ առավել բարդ էր բախվել հանքարդյունաբերության շուրջ գոյություն ունեցող միֆերին և փորձել դրանք փարատել գիտական հիմնավորումներով։ Մարդկանց միշտ ավելի հեշտ է վախեցնել միֆերով, գոյություն չունեցող կամ խիստ չափազանցված ռիսկերով, և բավական դժվար է դրա դեմ ռացիոնալ փաստարկներ բերել։ Այդուհանդերձ, գիտությունը, փաստերն ի վերջո ավելի զորեղ են և կարևոր է, որ թե՛ կրթության, թե՛ մասնագիտական կարիերայի ընթացքում մարդը հավատարիմ մնա իր սկզբունքին և սեփական ճշմարտացիությունը միշտ պաշտպանի բացառապես փաստերով։

Լավագույն հարցերի հեղինակները մասնակիցներից նվեր ստացան մակագրված գրքեր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader