«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել են ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղել են արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում: Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան ...
Կարդալ ավելին »Նախագծեր
170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին
«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Պարգևներ, հաճելի ժամանց․ Հանքագործի և մետալուրգի օրը՝ «Թեղուտ»-ում
«Թեղուտ» ՓԲԸ-ում Հանքագործի և մետալուրգի օրը նշել են տոնական միջոցառումներով։ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հանդիսավոր պայմաններում պարգևատրել է աշխատակիցներին։ Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2022-2023 թվականների արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․ 1. ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ
«Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն շնոհավորել է ընկերության աշխատակիցների մասնագիտական տոնիը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։ Ստորև ներկայացնում ենք Նալիվայկոյի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ։
Կարդալ ավելին »Քաջարանի «Գրքահոլիկները»՝ Վահանավանքում, «Մոլեգին հողմերի դարավանդի» քննարկմանը
Օրերս կայացավ «Գրքահոլիկներ» գրական ակումբի հերթական հանդիպումը, հաղորդում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ «Այս անգամ քննարկում էինք անգլիացի դասական գրող Էմիլի Բրոնթեի «Մոլեգին հողմերի դարավանդը» ստեղծագործությունը։ Քանի որ ստեղծագործությունը լի էր հրաշալի բնապատկերներով, որոշեցինք հավաքվել «Վահանավանք» վանական համալիրի գեղատեսիլ անկյունում։ Մինչև գրքի քննարկմանն անցնելը ակումբի մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու ֆլեյտայի թովիչ հնչյունները, ինչն առավելագույնս նպաստեց գրքի ներաշխարհը թափանցելուն։ Խոսեցինք ...
Կարդալ ավելին »Կարևոր է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը․ ԶՊՄԿ-ն՝ Սյունիքում սպորտի ապագայի մասին
ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը, հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Այդ մասին գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Հուսանք՝ մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։ 2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն շնորհավորել է բուժաշխատողի մասնագիտական օրը
Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը: ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ժամանակներում պահանջված և բարդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին, մաղթում առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում, անձնական կյանքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ նշելով, որ բուժաշխատողները նվիրյալներ են, մասնագիտությանը տրված մարդիկ, որոնց աշխատանքը երբեք ժամանակացույցով պայմանավորված չէ․ «Մեր ընկերությունում օրենքով սահմանված կարգով գործում են բուժկետեր, որտեղ ընդգրկված բուժաշխատողները ...
Կարդալ ավելին »Սյունիք-07-ը գրավեց 4-րդ տեղը Հայաստանի Ա դիվիզիոնում
Սյունիք-07-ը չորրորդ հորիզոնականը գրավեց Հայաստանի Մ17 առաջնության Ա դիվիզիոնում, տեղեկացնում է FC Syunik-ը։ «Մեր տղաները համառ պայքար մղեցին մեդալների համար մինչեւ մրցաշրջանի վերջը, բայց մի փոքր չհերիքեց։ Ուրախալի եւ ոգեւորող է նաեւ այն հանգամանքը, որ Սյունիք-07-ի 5 ֆուտբոլիստներ նորամուտը նշեցին ակումբի առաջին թիմի կազմում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Քաջարանի մշակույթի պալատի ծրագիրը հաղթել է Artbox Hub-ում
Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է Artbox Hub-ի դասընթացին, ներկայացրել 4 կետից բաղկացած ծրագիր, որից մեկը հավանության է արժանացել և դրամաշնորհ ստացել: Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որւմ, մասնավորապես, նշված է․ «Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»։
Կարդալ ավելին »Հոգ տանել շրջակա միջավայրի մասին․ «Թեղուտը» շնորհավորում է Բնապահպանի օրը
Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանի օրը՝ նրանց, ովքեր մեծ պատասխանատվություն են ստանձնել հոգ տանելու շրջակա միջավայրի պահպանության մասինն տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը: «Մասնագիտական տոնի առթիվ սրտանց շնորհավորում ենք բոլոր բնապահպաններին, հատկապես «Թեղուտ» ՓԲ ընկերության Բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանին և բնապահպան Մաքսիմ Շահնազարյանին։ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, լինելով սոցիալական հարցերի նկատմամբ պատասխանատու կազմակերպություն, մեծ ուշադրություն է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ