Սյունիք-07-ը գրավեց 4-րդ տեղը Հայաստանի Ա դիվիզիոնում

Սյունիք-07-ը չորրորդ հորիզոնականը գրավեց Հայաստանի Մ17 առաջնության Ա դիվիզիոնում, տեղեկացնում է FC Syunik-ը։

«Մեր տղաները համառ պայքար մղեցին մեդալների համար մինչեւ մրցաշրջանի վերջը, բայց մի փոքր չհերիքեց։

Ուրախալի եւ ոգեւորող է նաեւ այն հանգամանքը, որ Սյունիք-07-ի 5 ֆուտբոլիստներ նորամուտը նշեցին ակումբի առաջին թիմի կազմում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader