Հոգ տանել շրջակա միջավայրի մասին․ «Թեղուտը» շնորհավորում է Բնապահպանի օրը

Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանի օրը՝ նրանց, ովքեր մեծ պատասխանատվություն են ստանձնել հոգ տանելու շրջակա միջավայրի պահպանության մասինն տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը:

«Մասնագիտական տոնի առթիվ սրտանց շնորհավորում ենք բոլոր բնապահպաններին, հատկապես «Թեղուտ» ՓԲ ընկերության Բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանին և բնապահպան Մաքսիմ Շահնազարյանին։

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը, լինելով սոցիալական հարցերի նկատմամբ պատասխանատու կազմակերպություն, մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը՝ մշտապես դրանք պահելով իր ուշադրության կենտրոնում, ձգտում է նոր տեխնոլոգիաներն ու համաշխարհային նորագույն փորձը ներդնելու միջոցով նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader