Հասարակություն

Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ

Նախատեսվում է, որ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այd մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նոր տրոլեյբուսների մատակարարման ժամկետների վերաբերյալ: Սարգսյանը հայտնեց, որ ժամկետներն արդեն անցել են: «Դրանց մեծ չափի պատճառով վերջերս են ստացել ՝ Լարսի թունելներն անցնելու թույլտվություն: Նախատեսվում է, որ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն արձանագրել է, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանի կալանավորված զինծառայողները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Կարդալ ավելին »

Շիրակի փրկարարները պարաններով երկու պատանիների են դուրս բերել ձորից

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ Գտաշեն և Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Նշվում է, որ փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և ...

Կարդալ ավելին »

Գյումրիում պատրաստված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանից դուրս

Գյումրիում ստեղծված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանի սահմաններից դուրս:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջերս Խաչատրյան եղբայրների ստեղծված ակնոցները ներկայացած էին Մոսկվայի Միջազգային օպտիկական ֆորումին, ինչի արդյունքում նոր գործընկերներ են ձեռք բերվել ու նոր առաջարկներ ստացվել: Արդեն ութերորդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից՝ ակնոցները բացարձակապես ձեռագործ ...

Կարդալ ավելին »

Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված ...

Կարդալ ավելին »

Եղեգիսի կամրուջը փլուզման վտանգի տակ է. Գետափ-Մարտունի հահատվածը երթևեկելի է միակողմանի

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Սպասվում է անձրևոտ շաբաթ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացնոuմ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում ...

Կարդալ ավելին »

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ  

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW  մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի  ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը ...

Կարդալ ավելին »

7 երեխա շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այդ մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում: Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում՝ տեղափոխվել են համալսարանական կլինիկա: 4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader