2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Պական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
Կարդալ ավելին »Հասարակություն
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։ Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման ...
Կարդալ ավելին »ՀՀ–ում հիմնական դպրոցը կավարտեն մոտ 35 300, ավագ դպրոցը` 19 900 սովորողներ
Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նա տեղեկացրեց, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: «Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: ...
Կարդալ ավելին »Հայտնի են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու ...
Կարդալ ավելին »Թանգարանային գիշեր․ Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակում
Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին, հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։ Վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։ «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։ Ինտերակտիվ կրթական ծրագրերը և ...
Կարդալ ավելին »Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց է տեղափոխվել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի ՆԳ նախարարության հետ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր ...
Կարդալ ավելին »Բարելավվել է Վարդենիս համայնքի 160 տնտեսության խմելու ջրի մատակարարումը
Վարդենիսի համայնքապետարանի եւ «Կամրջակ» միջազգային հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում բարելավվել է Վարդենիս համայնքի Ակունք գյուղի 160 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը եւ որակը։ Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսի 5-ից եւ ավարտվել մայիսի 15-ին։ Կառուցվել է երկարության խմելու ջրատար Սուրիկ Ավետիսյան փողոցից մինչեւ Նարեկ Հովհաննիսյան փողոցն ընկած հատվածում։ Բազմաֆունկցիոնալ տեխնիկան եւ աշխատուժը տրամադրել է ...
Կարդալ ավելին »Դատարան է ուղարկվել «օրենքով գողի» և քրեական խմբավորման անդամների վերաբերյալ վարույթը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, ...
Կարդալ ավելին »Փրկարարները բեռնատարը դուրս են բերել Սիսիան-Երևան ճանապարհի երթևեկելի գոտուց
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բեռնատար ...
Կարդալ ավելին »