774 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ:

Պական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք:

ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։

ajax-loader