Tag Archives: խախտել

29000 և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ խախտելիս

Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։  Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ «Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն ...

Կարդալ ավելին »

Արաքս գետի հունը խախտելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

774 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Պական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։

Կարդալ ավելին »
ajax-loader