Հասարակություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը ծրագրում է երեք նոր կետ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և ...

Կարդալ ավելին »

Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: ...

Կարդալ ավելին »

Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ...

Կարդալ ավելին »

Ջասթին Թրյուդոն Արամ Առաջինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը այցով գտնվում է Կանադայում, որտեղ հանդիպել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ Կողմերը քննարկել են նաև Արցախի շուրջ զարգացումները։ «Կանադայի հայ համայնքը հզոր է և կենսունակ, և երբ Վեհափառ Հայրապետ  Արամ Առաջինի հետ հանդիպեցի, խոսել ենք  այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն  խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,-գրել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։

Կարդալ ավելին »

Հայաստանի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները՝ զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող էլեկտրոնիկայի համար

Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ ռուսական ընկերությունները վերջին երկու շաբաթներին սկսել են բախվել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի ծածկագրով վճարումների արգելափակմանը։ Կառավարությանը մոտ մեկ այլ աղբյուր էլ նշել ...

Կարդալ ավելին »

Կապան-Քաջարան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները հունիսի 7-ի ժամը 10:00-ից իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։  Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Կարդալ ավելին »

Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ «Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման թերհայտարարագրման դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ ...

Կարդալ ավելին »

Բերքաբերի մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։ «Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ ...

Կարդալ ավելին »
ajax-loader