Ջասթին Թրյուդոն Արամ Առաջինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը այցով գտնվում է Կանադայում, որտեղ հանդիպել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ Կողմերը քննարկել են նաև Արցախի շուրջ զարգացումները։

«Կանադայի հայ համայնքը հզոր է և կենսունակ, և երբ Վեհափառ Հայրապետ  Արամ Առաջինի հետ հանդիպեցի, խոսել ենք  այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն  խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,-գրել է Թրյուդոն թվիթերյան իր էջում։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ևս մասնակցել է հանդիպմանը։

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ, Հայկական սփյուռքի առանցքային դերակատար։ Մենք հանձնառու ենք միասին աշխատել ՝ ապահովելու կայունություն Հայաստանի ներսում ու նրա շուրջը և շուտով բացելու մեր առաջին դեսպանատունը Երևանում»,-գրել է Ժոլին թվիթերյան իր միկրոբլոգում։

Նյութի աղբյուր   https://factor.am/654766.html

ajax-loader