Հասարակություն

ՄԻՊ-ն ամփոփել է 2023-ի ամառային զորակոչով ստացած բողոքները

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:  ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ ՊԵԿ-ն իրազեկում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում ...

Կարդալ ավելին »

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ հյուպատոսություն բացելու

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Սյունիքի մարզի Կապան քաղաք՝ հյուպատոսություն բացելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ակտիվ պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները Մոսկվայում մայիսի 25-ի հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կգան ռուս դիվանագետները, որոնք կզբաղվեն անմիջականորեն «երկրի վրա» ...

Կարդալ ավելին »

Աղավնաձորում 2 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ...

Կարդալ ավելին »

Այս տարի ամառն ավելի մեղմ է, տեղումները՝ շատ. Սուրենյան

Եթե անցյալ տրվա հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը ընդամենը  կազմել է  նորմայի 40-60 տոկոսը, միայն Լոռի, Տավուշ, Շիրակ հատվածում նորմայի 100-150 տոկոսը, ապա այս տարի հունիսին ունեցել ենք ակտիվ ցիկլոնային գործունեության, որի արդյունքում օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, այսինքն ուժեղ շոգեր չեն գրանցվել եւ տեղումների քանակը եղել ...

Կարդալ ավելին »

Սևան համայնքում հուլիսին գրանցվել է 28 ծնունդ

Սեւանի համայնքապետարանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են ամռան երկրորդ ամսվա տվյալները: Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  2023 թվականի հուլիսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 28 գրանցում։ Գրանցվել է 15 տղայի եւ 13 աղջկա ծնունդ: Հուլիս ամիսը Սեւան համայնքում առանձնացել է երկվորյակների առատությամբ. հուլիսի 1-ին, 6-ին եւ 18-ին ծնվել է երեք երկվորյակ` տղա-տղա, աղջիկ-աղջիկ (Լճաշեն բնակավայր), աղջիկ-աղջիկ (Սեւան քաղաք): Սևան քաղաքում գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 8, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 1 ծնունդ, Գագարին բնակավայրում` 1, Զովաբեր ...

Կարդալ ավելին »

Պարեկները հղի կնոջն իրենց մեքենայով տեղափոխել են ծննդատուն․ նա երկվորյակ է ունեցել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, օգոստոսի 2-ին,ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 6-8 աստիճանով

Երևանում օգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո կդիտվի  կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։  Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը՝ նույնքան կբարձրանա:  Մարզերում օգոստոսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ...

Կարդալ ավելին »

Երևանում ընտրողների թիվը նվազել է. ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջադրումները սկսվել են օգոստոսի 3-ից, այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել: Այսօր՝ օգոստոսի 3-ին կայացած ասուլիսում այդ մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:   Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում այդ թիվը եղել է 848 հազար: «Այսինքն` անցած 5 ...

Կարդալ ավելին »

Երասխում կառուցվող մետաղաձուլարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել. «Sputnik Արմենիա»

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։ Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader