Այս տարի ամառն ավելի մեղմ է, տեղումները՝ շատ. Սուրենյան

Եթե անցյալ տրվա հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը ընդամենը  կազմել է  նորմայի 40-60 տոկոսը, միայն Լոռի, Տավուշ, Շիրակ հատվածում նորմայի 100-150 տոկոսը, ապա այս տարի հունիսին ունեցել ենք ակտիվ ցիկլոնային գործունեության, որի արդյունքում օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, այսինքն ուժեղ շոգեր չեն գրանցվել եւ տեղումների քանակը եղել է նորմայից զգալի ավել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանական եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետությունում ընդհանուր առմամբ տեղումները կզմել են նորմայի 100-120 տոկոսը, իսկ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում հատվածներ ունենք, որտեղ կազմել է նույնիսկ նորմայի 300 տոկոսը, այսինքն 3 անգամ ավելի շատ անձրեւներ են եղել:

Անցած տարվա հուլիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորից նորմայից բարձր էր 1-2 աստիճանով, տեղումների քանակը խիստ սակավ էր: Ընդամենը կազմել է մոտ 20-30 տոկոսը, իսկ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ հանրապետության մի շարք շրջաններում անցած տարվո հուլիսին ընդհանրապես տեղումներ եչն գրացվել:

Այս տարվա հուլիսը կրկին աչքի ընկավ ցիկլոնային պրոցեսների բուռն գործունեությամբ, ունեցանք առատ տեղումներ: Տեղումների քանակը հանրապետության մեծ մասում եղել է նորմայի սահմաններում, իսկ հյուսիսային որոշ շրջաններում տեղացել է նորմայից կրկնակիի չափ տեղումներ: Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիսին Արարատյան դաշտում հասել է 38-39 աստիճանի, իսկ անցած տարի հուլիսին ունեցել ենք 4-5 օր, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը, այդ թվում Երեւանում ջերմաստիճանը հասել է 40-41 աստիճանի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օգոստոսին, Սուրենյանն ասաց, որ նախորդ տարվա օգոստոսը կրկին շատ չոր է եղել. «Էլի Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ մի շարք շրջաններում ունեցանք հատվածներ, որ ընդհանրապես անձրեւներ չգրանցվեցին: Նորից օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով, եւ նորից Արարատյան դաշտում առանձին օրերի հասավ 40-41 աստիճանի: Իսկ այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ միայն մի կետում ենք 40 աստիճան ունեցել, դա Արարատ-Ուրցաձոր հատվածն է, որտեղ հասավ մինչեւ 40 աստիճանի, եւ Վայոց Ձորի ցածրադիր հատվածները՝ Արենի, Եղեգնաձոր ու հարակից բնակավայրեր, որտեղ ջերմաստիճանը հասավ 39 աստիճանի: Այս պահի դրությամբ ունենք շրջաններ, որտեղ արդեն նորմայի 50-60 տոկոսի չափով տեղումներ են եղել, մասնավորապես, օգոստոսի 2—ին Լոռի-Տավուշ հատվածում գրանցվեցին տեղատարափ անձրեւներ, խոշոր տրամաչափի կարկուտ: Եվ այսօր Հայաստանը նորից գտնվում է Սեւ ծովից  ներթափանցաած ցիկլոնի ազդեցության գոտում: Այս պահի դրությամբ հանրապետությունում մի շրք շրջաններում առկա են հորդառատ անձրեւներ: Այսօր Գավառի հատվածում 20 րոպեում գրանցվել է 25 մմ անձրեւներ:

Ունենք նաեւ սառը օդի ներթափանցում, որի արդյունքում երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նվազել է 6-10 աստիճանով: Եթե երեկ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է մինչեւ 38 աստիճանի, ապա այսօր սպասում ենք, որ ամենաբարձր ջերմաստիճանը եւ Երեւանում, եւ Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը»,-ընդգծեց Սուրենյանը:

ajax-loader