Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։ Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ապօրինի գույքի բռնագանձումը երբեք չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարկային հավաքագրումներին, ասաց՝ այստեղ դեռ խորքային լուրջ խնդիրներ կան։ Նա նաեւ, իր ձեւակերպմամբ՝ լավ լուր հայտնեց՝ վերջերս իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել․ «Այն մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ հստակ լինի այս ուղերձը՝ հարկերից խուսափելու , եւ ընդհանրապես, օրենքի հետ կապված հարցերում, որեւէ մեկը որեւէ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց 2023/2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը, գրում է Lragir-ը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 ...
Կարդալ ավելին »Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են․ Փաշինյսան
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի ...
Կարդալ ավելին »Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է է նվիրաբերել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր՝ ըստ որի, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին է նվիրաբերում 25 միլիոն դրամ գումար: Արցախպրեսս-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ մանրամասնելով, որ պայմանագրի համաձայն՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը, նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղելու է ցանքաշրջանառության ծրագրի խթանմանն ու զարգացմանը: ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը նշանառության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից հավելելով,որ ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, Ռոբերտ Բեգլարյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Հարակից մարտական դիրքերից նրանք հրաձգային ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաք` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը
Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։ Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա լեգենդար «ՍանսեթԲուլվար» մյուզիքլի պրեմիերան
Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանաԷնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի»պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Ապրիլի 6-ին՝ ժամը 17:00-ից կսկսի կարմիր գորգի եւ հյուրի հանդիսավոր մուտքիարարողությունը,իսկ 19:30 մյուզիքլի աննախադեպ բեմադրությունը: Մյուզիքլի գլխավոր դերում՝ ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա գվարդցիտելի (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան ...
Կարդալ ավելին »Արցախից ՀՀ կմեկնեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է տարածվող լուրերը, թե ՌԴ խաղաղապահները տարհանում են Արցախի բնակչությանը կամ մեծ թվով քաղաքացիների են Արցախից Հայաստան տեղափոխում։ Ներսիսյանը նաև հայտնել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնելը հնարավոր կլինի խիստ անհրաժեշտության դեպքում։ Գուրգեն Ներսիսյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում բացառապես ռուսական ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և արգելել արցախցիների վերադարձը Ստեփանակերտ
Ադրբեջանը խախտել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 քաղաքացիական անձ՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ...
Կարդալ ավելին »