Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է է նվիրաբերել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր՝ ըստ որի, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին է նվիրաբերում 25 միլիոն դրամ գումար:

Արցախպրեսս-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ մանրամասնելով, որ պայմանագրի համաձայն՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը, նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղելու է ցանքաշրջանառության ծրագրի խթանմանն ու զարգացմանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավորապես, նվիրաբերված գումարով նախատեսվում է ձեռք բերել գարնանացան մշակաբույսերի սերմեր, որոնք անհատույց կտրամադրվեն հողօգտագործողներին:

«Հատկապես այս պահին, երբ մեր հանրապետությունը շրջափակնան պատճառով հայտնվել է սոցիալ-տնտեսական բարդ խնդիրների առջև, մեծապես տուժել են տնտեսության բոլոր ճյուղերը և հատկապես գյուղատնտեսությունը, Թուֆենկյան հիմնադրամի կողմից սա շատ կարևոր քայլ է, որը նպաստելու է գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների մեղմացմանը: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Արցախում հանդես է գալիս նման ծրագրերով` նպաստելով սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ բնագավառների զարգացմանը։ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին, նմանօրինակ համագործակցության համար և համոզմունք հայտնում,որ այն շարունակական կլինի»,- ասված է ԳԳԱ հիմնադրամի հաղորդագրության մեջ:

ajax-loader