Երևանում կկայանա լեգենդար «ՍանսեթԲուլվար» մյուզիքլի պրեմիերան

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա
Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի»
պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։

Ապրիլի 6-ին՝ ժամը 17:00-ից կսկսի կարմիր գորգի եւ հյուրի հանդիսավոր մուտքի
արարողությունը,իսկ 19:30 մյուզիքլի աննախադեպ բեմադրությունը: Մյուզիքլի գլխավոր դերում՝ ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա գվարդցիտելի (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի
հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝
ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է ՝
Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի
հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր
մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:

«Սանսեթ Բուլվար»-ը Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած Հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։

Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան
տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։

Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը :

Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։

ajax-loader