Հասարակություն

ՊԵԿ. կանխվել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է ...

Կարդալ ավելին »

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը: Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:

Կարդալ ավելին »

Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածում պայթեցման աշխատանքներ են սպասվում. այն փակ կլինի

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի մի հատվածում (Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ) ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից՝ հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Կարդալ ավելին »

Մեսիջինգը բանկային ոլորտում՝ հաճախորդների գոհունակության բարձրացման միջոց

Հաճախորդների գոհունակությունը վճռորոշ գործոն է ցանկացած բիզնեսի հաջողության համար: Այս իմաստով բանկային ոլորտը եւս բացառություն չէ: Վերջին տարիներին ամերիկյան, բրիտանական եւ կանադական շատ բանկեր ներդրել են հաղորդագրությունների այնպիսի հարթակներ, ինչպիսիք են SMS-ը, Viber-ը եւ WhatsApp-ը` հաղորդակցության ուղիների բարելավմամբ հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու եւ բանկի եկամուտը մեծացնելու նպատակով: Անհրաժեշտություն Հաճախորդներն իրենց ֆինանսական գործարքները կառավարելու հարցում ավելի կախյալ են դարձել բջջային հեռախոսներից: Համաձայն ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետն ու ներկաները դիմավորեցին Կապանում վայրէջք կատարած օդանավի օդաչուներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կապանի «Սյունիք» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ...

Կարդալ ավելին »

Mastercard-ը եւ Դուբայի ֆինանսական կենտրոնը կխթանեն թվային վերափոխումը

Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC) եւ Mastercard-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել թվային վերափոխումը խթանելու վերաբերյալ՝ նորարար ֆինտեխ ընկերությունների հետ գործակցությամբ: Գրում է Banks.am-ը։ DIFC-ի եւ Mastercard-ի միջեւ համագործակցությունը սկսնակ եւ կայացած ֆինտեխ ընկերությունների համար հասանելի կդարձնի Mastercard-ի ցանցը, փորձը, գիտելիքները, ինչպես նաեւ DIFC-ի ֆինանսական էկոհամակարգը: Համագործակցությունը կկենտրոնանա նոր վճարային լուծումների եւ թվային ծառայությունների ստեղծման, ինչպես նաեւ գոյություն ունեցողների ընդլայնման ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Սրանից ելնելով՝ հորդորում են անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ: Նաև ...

Կարդալ ավելին »

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ...

Կարդալ ավելին »
ajax-loader