Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։
Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում։
Դիմում-հայտը կարող եք ներկայացնել՝ այստեղ։
Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է: Տեղեկատվական հոլովակն՝ այստեղ (հղում՝ https://www.youtube.com/watch?v=gcV5k2nCgpo