Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածում պայթեցման աշխատանքներ են սպասվում. այն փակ կլինի

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի մի հատվածում (Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ) ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից՝ հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

ajax-loader