Mastercard-ը եւ Դուբայի ֆինանսական կենտրոնը կխթանեն թվային վերափոխումը

Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC) եւ Mastercard-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել թվային վերափոխումը խթանելու վերաբերյալ՝ նորարար ֆինտեխ ընկերությունների հետ գործակցությամբ: Գրում է Banks.am-ը։

DIFC-ի եւ Mastercard-ի միջեւ համագործակցությունը սկսնակ եւ կայացած ֆինտեխ ընկերությունների համար հասանելի կդարձնի Mastercard-ի ցանցը, փորձը, գիտելիքները, ինչպես նաեւ DIFC-ի ֆինանսական էկոհամակարգը: Համագործակցությունը կկենտրոնանա նոր վճարային լուծումների եւ թվային ծառայությունների ստեղծման, ինչպես նաեւ գոյություն ունեցողների ընդլայնման վրա:

Mastercard-ի համագործակցությունը DIFC-ի հետ գալիս է ամրապնդելու ֆինանսական կենտրոնի ստեղծած առաջին համաշխարհային վենչուրային ստուդիայի՝ DIFC Launchpad-ի նպատակը՝ արագացնելու ԱՄԷ-ի ֆինանսական էկոհամակարգի աճը եւ ծառայելու որպես բիզնես խթան վենչուրային կենտրոնների համար:

Վենչուրային ստուդիաները հիմնում են ստարտափեր՝ օգնելով նրանց հայեցակարգի փուլից անցնել դեպի մեկնարկի փուլ՝ տրամադրելով կապիտալ եւ ուղղորդելով  ինկուբացիոն շրջանի ընթացքում: Նրանք նաեւ օգնում են ստարտափերին աճել՝ օգտագործելով ներքին հնարավորությունները եւ արտաքին ցանցերը:

ajax-loader