Հասարակություն

Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ

Քոուչինգի Միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։ Այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ: Այդ առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով ...

Կարդալ ավելին »

Սյունիքում և Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և  Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և  Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։ «Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել ...

Կարդալ ավելին »

«Բազալտշինի» նախագահը վերականգնել է Արմավիրի քոլեջին պատճառված վնասը

«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը: Այդ մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ...

Կարդալ ավելին »

Հայ-ռուսական գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կանցկացվի Իրկուտսկում

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Իրկուտսկում։ Այդ մասին նշված է ԱԺ նախագահի հմապատասխան կարգադրության մեջ: «Հուլիսի 19-22-ը Իրկուտսկ կգործուղվի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի փոխխոսնակից, պատվիրակության կազմում են ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել՝ 15 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ պատրաստելու՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի ...

Կարդալ ավելին »

«Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց` Տավուշի երիտասարդների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:   Մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին: Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով ...

Կարդալ ավելին »

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ փրկարարներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը, «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև՝ դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ընդգծելով, որ բացի հրաձգային զենքից,  կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »
ajax-loader