Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ փրկարարներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը, «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև՝ դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատն էլ ուժեղացված ծառայություն կիրականացնի հանրային №1, №2, №3 լողափերում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․

լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին,

անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չվառել խարույկներ, չնետել այրված լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու դառնալ հրդեհի առաջացման պատճառ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ajax-loader