Tag Archives: միջոցառում

Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» միջոցառումը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն  անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։ Ըստ կանոնակարգի՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենան աննախադեպ շատ միջազգային, քաղաքային և սպորտային միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. ընթացքում միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Ինչպես տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար: Ըստ գրառմանը կից տեսանյութի՝ 2024-ին Երևանում նախատեսվում է անցկացնել տարբեր մարզաձևերի 15 միջազգային մրցումներ։

Կարդալ ավելին »

Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։  «Այն ձևակերպում է Հայաստանի դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։  Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են

Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին »

Հռոմում կկայանան Սբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

 Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն» Սբ Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, Քրիստոնեական պատմության մեջ Սբ Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանի անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու ...

Կարդալ ավելին »

«Մոսկվայի տունը» ՌԴ մայրաքաղաքի 876-ամյակի առթիվ Երևանում մարզերում կանցկացնի միջոցառումների շարք

Մոսկվայի 876-ամյակի առթիվ Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց ասուլիսի ընթացքում:  Մայրաքաղաքում և մարզերում  միջոցառումները կազմակերպելու է «Մոսկվայի տուն» կենտրոնը։ «Առաջին միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ «Գազպրոմի» դպրոցում բացելու ենք Մոսկվայի անկյունը։ Այնտեղ կներկայացվեն գրքեր Մոսկվայի պատմության վերաբերյալ և կունենան թեմատիկ խորագրեր՝ սպորտային Մոսկվա, թատերական ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի՝ մեկ ամսում իրականացված համալիր միջոցառումների արդյունքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 15 դեպքով ...

Կարդալ ավելին »

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ փրկարարներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը, «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև՝ դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ ...

Կարդալ ավելին »

116 թանգարան Հայաստանից և Արցախից միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումներին

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2023 թվականին միացել է 116 թանգարան Հայաստանից և Արցախից: Թանգարանները մայիսի 18-ից 20-ը բազմաբնույթ նախաձեռնություններով են նշելու տոնը՝ այցելուներին հնարավորություն տալով վերարժևորել պատմությունն ու մշակույթը: Այդ մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հիշեցրեց, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader