«Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց` Տավուշի երիտասարդների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:  

Մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր, կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին, ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն, կստանան շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ:

Դասընթացի ընթացքում կբացահայտվեն սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման գործիքակազմն ու մեթոդաբանությունը։

358141217_296082819602909_6684875595531784603_n.jpg (205 KB)
ajax-loader