Լոս Անջելեսում «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին՝ դառնալով առաջինը, որին այս հեղինակավոր մրցանակը բաժին է հասնում չորրորդ անգամ։ Մրցանակը շնորհվել է «Midnights» ալբոմին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախկինում նա հավասարվել էր Սթիվի Ուանդերին, Փոլ Սայմոնին և Ֆրենկ Սինատրային՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթելով երեք անգամ։ Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթել է ...
Կարդալ ավելին »Լուրեր
Neuralink-ի շնորհիվ Չինաստանում անդամալույծը սկսել է ինքնուրույն ուտել և խմել
Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը: Այդ մասին հայտնում է gadgettendency-ն։ Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։ Չիպը տեղադրվել է անցած աշնանը, և այժմ, մի քանի ամիս մարզվելուց հետո, նա կարողացել է վերցնել ջրի շիշը։ Գիտնականները հայտնել են, ...
Կարդալ ավելին »Ռուսաստանցի միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 7,95 միլիարդ դոլարով․ Bloomberg
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից ավելացել է 7.953 միլիարդ դոլարով: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 2,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմում է 23 միլիարդ դոլար: Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է 1,35 միլիարդ դոլարով: Նրա ունեցվածքը գնահատվում է 25,3 միլիարդ դոլար: Միաժամանակ Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է ...
Կարդալ ավելին »Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը
«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։ ...
Կարդալ ավելին »Շիրակում քաղաքաշինության ոլորում կատարվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում
Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ։ Փետրվարի 2-ին ամփոփելով իր աշխատանքային 100 օրը՝ այդ մասին նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, տեղեկացնելով՝ գումարային առումով բաշխվածության աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում (շուրջ 1 մլրդ դրամ ավելի), թե՛ կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ (1,2 ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2024 թ.-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք։ «Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» մաքսային հսկողության ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք. գրանցվել է 5 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական ...
Կարդալ ավելին »Կառուցապատում՝ առանց հետագա բարդությունների. վերանայվել են կլիմայաբանության շինարարական նորմերը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Հրավիրած ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ շինարարական կլիմայաբանության նորմերն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեն։ «Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, այսինքն՝ պարամետրեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով․Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով եւ կազմել $7,8։ Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով: «Գոհունակությամբ եմ նշում, որ հիմնական տնտեսական ցուցանիշների եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ