Լուրեր

ՀՀ-ում 4 մետալուրգիական գործարան է կառուցվել 4 տարում․ նախարար

Հայաստանում արտահանվող սեւ եւ գունավոր մետաղների պետական տուրքերի բարձր դրույքաչափերի վեց ամսով երկարաձգումը թույլ կտա ավելացնել արտադրության մետալուրգիական ճյուղի ծավալները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով Պետական տուրքի մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Նախարարի ասելով՝ երկրի իշխանությունները օրինագիծը մշակելիս առաջնորդվել են պատրաստի արտադրանքի արտադրության երկար շղթաներ ստեղծելու, այլ ոչ թե մետաղի ջարդոն արտահանելու ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում աճել է

Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում 2023 թվականին աճել է 1.4%-ով՝ հասնելով 1.139 տրիլիոն կՎտ/ժ-ի: Այս մասին ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։Էլեկտրաէներգիայի արտադրությունը Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականին աճել է 1.1%-ով՝ հասնելով 1.151 տրիլիոն կՎտ/ժ-ի։2023 թվականի վերջի դրությամբ հզորությունն աճել է 0.3%-ով և կազմել 254.3 ԳՎտ։Էլեկտրաէներգիայի արտադրությունը հողմային էլեկտրակայաններում 2023 թվականին կազմել է 6.3 միլիարդ կՎտ/ժ՝ նախորդ տարվա 5.5 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 5.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 289,607.9 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 5.8%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 8,161.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 23,353.5 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.6%-ով և ...

Կարդալ ավելին »

Հայաստանում վերակենդանացել է ադամանդի արտադրությունը՝ հասնելով ռեկորդային արտահանման․ МИР 24

Հայաստանը մտադիր է վերականգնել իր նախկին փառքը՝ որպես ադամանդ վերամշակող երկիր: Բացվում են ադամանդագործության նոր ձեռնարկություններ, իսկ ադամանդի արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է երեգ անգամ։ Այս մասին պատմում է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը: «Յուրաքանչյուր երես ունի կտրելու իր անկյունն ու ուղղությունը, եթե կտրումը սխալ ուղղությամբ է գնում, երբեք լավ արդյունքի չես հասնի»,- ասում է գործարանում ադամանդագործ Վաչագան Թովմասյանը։ ...

Կարդալ ավելին »

Ինչպե՞ս տեղեկանալ Արցախի սոցիալական ծրագրերի շրջանակում աջակցության վճարման ընթացքի մասին

Եթե ուզում եք ստուգել՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ  https://rb.gy/ls8fqv։ Համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի ...

Կարդալ ավելին »

«ԳեոՊրոՄայնինգի» ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան․ «Գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»

Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները տարվա գրական ամենամեծ միջոցառման առջև, գրում է newmag-ը: Այստեղ տեղի կունենա Newmag Winter Fest-2024 փառատոնը, որը մի ամբողջ օր բազմաժանր ու բազմազան միջացառումների շնորհիվ գրքասերների օրը կվերածի տոնի: Ժամանակակից մշակույթի և արվեստների փառատոնի գլխավոր հովանավորներից է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը: Ինչը պատահական չէ, քանի որ, ինչպես հավաստում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև գործակցության՝ 2024-ի ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այդ մասին  տեղեկացնում են ՊՆ-ից: ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր:  Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հութիները 6 հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ Կարմիր ծովում և Ադենի ծոցում

Եմենում գործող հութիական ուժերը փետրվարի 6-ին վեց հրթիռ են արձակել Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավարկող առևտրային նավերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: «Փետրվարի 6-ին՝ (արաբական ստանդարտ ժամանակով) մոտավորապես 1:45-ից 16:30-ն ընկած հատվածում, Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից 6 հականավային բալիստիկ հրթիռ են արձակել դեպի Կարմիր ծովի հարավ ...

Կարդալ ավելին »

Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի աշակերտը 2 տարում չեմպիոնական չորս գոտի է նվաճել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, «Կարատե դո» ֆեդերացիայի սան Վարդան Աբրահամյանը 2023 թվականին չեմպիոնական չորս գոտի է նվաճել կարատե մարզաձևի միջազգային մրցաշարում։ Ինչպես տեղեկացանք Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանից՝ 2022 թվականի  սեպտեմբերի 21-ին, ՀՀ  Անկախության տոնի առթիվ անցկացված միջազգային մեծ մրցաշարում Վարդանն իր ծննդյան օրը նշել է հաղթանակով` ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: «Վերջ տանք հայկական գրի խեղաթյուրմանը, պաշտպանենք համաշխարհային բացառիկ ժառանգություն հանդիսացող հայկական այբուբենը, գրենք հայատառ»,- նշել է նա:

Կարդալ ավելին »
ajax-loader