230703-N-OB471-1338 ATLANTIC OCEAN (July 3, 2023) The Arleigh Burke-class guided-missile destroyer USS Laboon (DDG 58) breaks away concluding a replenishment-at-sea July 3, 2023, in the Atlantic Ocean. This ship, as part of the Dwight D. Eisenhower Carrier Strike Group, is underway in the Atlantic Ocean participating in the Carrier Strike Group Four Composite Training Unit Exercise (COMPTUEX). COMPTUEX is an intense, multi-week exercise designed to fully integrate a carrier strike group as a cohesive, multi-mission fighting force and to test their ability to carry out sustained combat operations from the sea. (U.S. Navy photo by Mass Communication Specialist 2nd Class Jacob Hilgendorf)

Հութիները 6 հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ Կարմիր ծովում և Ադենի ծոցում

Եմենում գործող հութիական ուժերը փետրվարի 6-ին վեց հրթիռ են արձակել Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավարկող առևտրային նավերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Փետրվարի 6-ին՝ (արաբական ստանդարտ ժամանակով) մոտավորապես 1:45-ից 16:30-ն ընկած հատվածում, Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից 6 հականավային բալիստիկ հրթիռ են արձակել դեպի Կարմիր ծովի հարավ և Ադենի ծոց», – նշվում է հրամանատարության՝ X հարթակում տարածած հայտարարության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ հրթիռներն արձակվել են Հունաստանին և Մեծ Բրիտանիային պատկանող Star Nasia և Morning Tide նավերի ուղղությամբ: Հաղորդվում է, որ նավերը, կրելով ոչ էական վնաս, կարողացել են շարունակել նավարկությունը և բարեհաջող հասնել իրենց նախանշված վայրը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը վերջին շաբաթներին բազմիցս հարվածել են Եմենում հութիների տարբեր օբյեկտների, սակայն այս հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

ajax-loader