Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում աճել է

Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում 2023 թվականին աճել է 1.4%-ով՝ հասնելով 1.139 տրիլիոն կՎտ/ժ-ի: Այս մասին ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականին աճել է 1.1%-ով՝ հասնելով 1.151 տրիլիոն կՎտ/ժ-ի։

2023 թվականի վերջի դրությամբ հզորությունն աճել է 0.3%-ով և կազմել 254.3 ԳՎտ։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հողմային էլեկտրակայաններում 2023 թվականին կազմել է 6.3 միլիարդ կՎտ/ժ՝ նախորդ տարվա 5.5 միլիարդ կՎտ/ժ-ի դիմաց, արևային կայաններում՝ 2.6 միլիարդ կՎտ/ժ՝ 2022 թվականի 2.5 միլիարդ կՎտ/ժ-ի դիմաց:

ajax-loader