Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև գործակցության՝ 2024-ի ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այդ մասին  տեղեկացնում են ՊՆ-ից:

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: 

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը:

ajax-loader