Լուրեր

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. գրանցվել է 18 ավտովթար, վիրավորվել է 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության, ֆիզիկական ներգործության՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, աշխատանքի պաշտպանության կանոնները ...

Կարդալ ավելին »

Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն և 2025-ի բյուջեի մի մասը. ՖԱՀՖ-ն ահազանգում է

Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն և 2025-ի բյուջեի մի մասը: Այս մասին ահազանգում է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն: Նրանց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված բաց նամակում ասվում է. «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ  կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով ...

Կարդալ ավելին »

Զինվորական ծառայությունից ազատելու համար ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50000 ԱՄՆ դոլար կաշառք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ներկայացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 34  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․269․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 24 դեպքով կազմվել են ապօրինի ...

Կարդալ ավելին »

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 9-ին հրապարակել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վճիռը։  Դատարանի որոշմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։  Վլադիմիր Գասպարյանից նաև որպես դատական ծախս կգանձվի 200 հազար դրամ։  Հանրային մեղադրողը Վլադիմիր ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը զրուցել են տարածաշրջանային գործընթացների շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ: Նա ընդգծել է այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:  Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ ...

Կարդալ ավելին »

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի նոր ձևաչափով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կամավոր ատեստավորման հայտագրումն արդեն ընթացքում է և կտևի մինչև սեպտեմբերի 1-ը:  «Այսօրվա դրությամբ մենք ունենք հայտագրված 3071 դասավանդող ուսուցիչ․ 205 չաշխատող անձ է հայտագրվել: Ինչպես գիտենք, չաշխատող անձինք ևս կարող են հայտագրվել և միանգամից ...

Կարդալ ավելին »

6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ընկերությունում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։  Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով:  Խոսնակը նշում է, որ վարորդների ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանի նախագահությամբ ՌԴ-ում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ «Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», – ողջույնի խոսքում ...

Կարդալ ավելին »

Պապիկյանն ու Սոբհանին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան գործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader