Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 9-ին հրապարակել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վճիռը։
Դատարանի որոշմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։
Վլադիմիր Գասպարյանից նաև որպես դատական ծախս կգանձվի 200 հազար դրամ։
Հանրային մեղադրողը Վլադիմիր Գասպարյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում։
ՀՀ նախկին ոստիկանապետի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: