Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության, ֆիզիկական ներգործության՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, վստահված գույքը հափշտակելու, զենքի, զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության հետ կապված դեպքերի, սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։