Լուրեր

Երևանում «Opel»-ը բախվել է մի քանի ծառի, արմատախիլ արել մեկն ու կողաշրջվել. վիրшվորներին դուրս են բերել փրկարարները

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեղել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում 27–ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ...

Կարդալ ավելին »

Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցները աշխատանքի են ընդունվելու Հայաստանի ԱԱԾ-ում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 12-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին աշխատանքի տեղավորելու մասին օրենքում փոփոխություններին։ Նրանք կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության նմանատիպ կառույցում։ Այսպես, պետական ​​լիազոր մարմնում թափուր պաշտոնի դեպքում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց պետք է հիմք տրվի ծառայությունը շարունակելու (Հայաստանում): ...

Կարդալ ավելին »

Ուսումնական պրակտիկա` ԶՊՄԿ-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեկնարկել է ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների ուսումնական պրակտիկան, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Այսօր մեկնարկեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների ուսումնական պրակտիկան մեր ընկերությունում: Նախաձեռնել և կազմակերպել են ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը և ԵՊՀ դասախոսները: Ապագա երկրաբանները Քաջարանում կլինեն երկու շաբաթ, կծանոթանան նաև տարածաշրջանի այլ հանքավայրերին, կուսումնասիրեն Սյունիքի լեռնաշխարհը: Մենք պատրաստակամ ենք և ...

Կարդալ ավելին »

Երևանում 33-ամյա ռուս կինը կոտրել է հյուրանոցի գույքը, հшրվածել է բժիշկներին, փախել շտապօգնության մեքենայից

Հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզպետը լսել է արցախցիների մտահոգությունները, խոստացել աջակցել խնդիրների լուծման գործում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։ Հանդիպում–քննարկմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, առաջարկներն ու խոստացել աջակցել առաջացած խնդիրների լուծման գործում։ Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ վստահեցնելով, ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետն ու Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:  Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:  Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998 թվականին։ 2001 թվականին կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։  Քաղաքապետն ու դեսպանը ...

Կարդալ ավելին »

Դեսպան Քվինն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում է անցկացրել Կապանում։  Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշել է. «Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման  գերազանց հնարավորություն է»։ Դեսպան Քվինը Սյունիքում հանդիպել է մարզպետ Ռոբերտ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելի բանակը հարված  է հասցրել Սիրիայի հարավում տեղակայված զինվորական պահակակետին՝ ի պատասխան հուլիսի 11-ին Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ արկի արձակման։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ «Երեկ (հուլիսի 11-ին) արկը, որը Սիրիայից արձակվել է Գոլանի բարձունքների հարավի ուղղությամբ, ընկել է անմարդաբնակ տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել զինվորական պահակակետին Սիրիայի հարավի Թասիլի շրջանում», ...

Կարդալ ավելին »

Ucom-ը բաժանորդներին տեղեկացնում է ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումների մասին

Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող Ucom ընկերության վերգետնյա մալուխները հուլիսի 16-18-ն անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ աշխատանքների ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ «Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը 3 տարում ավելի քան եռապատկվել է

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է իր աջակցությունը Հայաստանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ «Մենք աջակցել ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում, ինչպես նաև աշխատել ենք կառավարության հետ՝ իրականացնելու բյուրոկրատական, վարչական, թղթաբանական գործոնների ստուգումներ, որոնք ուղղված ...

Կարդալ ավելին »
ajax-loader