Ucom-ը բաժանորդներին տեղեկացնում է ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումների մասին

Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող Ucom ընկերության վերգետնյա մալուխները հուլիսի 16-18-ն անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ աշխատանքների ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։

«Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ 

ajax-loader