Լուրեր

Կուբանում և Ռոստովում ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարանների

Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդել են ՌԴ արտակարգ ծառայություններում, հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Անհայտ անօդաչու թռչող սարքի գրոհի պատճառով այրվում է Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարը Սևերսկի շրջանի Իլսկի քաղաքատիպ ավանում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Միջադեպի մասին հայտնել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ ...

Կարդալ ավելին »

Բժիշկները կլիցենզավորվեն. բժշկական սխալը` կասեցման հիմք

Հայաստանում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ կառավարության նիստում: «Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը: 2001 թ լիցենզավորման համակարգն ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է: Եվ այս 5 տարիների ուսումնասիրությունները, շփումները և ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Երևանում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմայի պայքարում 3-րդն է: Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած առաջնությունում Հայաստանի նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, իսկ երկրորդը` Ռումինիան: Ոսկե մեդալակիր դարձավ Դավիթ Սիմոնյանը, իսկ արծաթե մեդալներ նվաճեցին Գոռ Ազիզյանը և Աղվան Ալեքսանյանը: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես ...

Կարդալ ավելին »

Տնտեսական գործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի. հայ-չեխական հարաբերություններ

Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով  գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի ...

Կարդալ ավելին »

Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ  Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում ( ԻԻՀ) ։  Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։  Համահայկական խաղերի պատվիրակությունը  նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում,  հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։  Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։  Ակումբի մեծ թենիսի կորտերում ...

Կարդալ ավելին »

Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ: Ինչպես տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին ժամը 15:30-ի սահմաններում հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության ...

Կարդալ ավելին »

Նպատակ ունեմ Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր: «Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- լրագրողների հետ ...

Կարդալ ավելին »

Մարիա Զախարովան՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին․ «Դրանք իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել․ միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել։ Մենք շարունակում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարություների կատարման ջատագովը լինել։ Մենք արդեն հայտնել ենք որ Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, մանրամասների մասին կհայտնենք ...

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Բաբալարյանն ամփոփեց բոլոր քաշային կարգերում հանդես եկող մարզիկների գրանցած արդյունքները: «Կան 6 օլիմպիական քաշային կարգեր, և մենք լավ մարզիկներ ունենք այդ քաշերում: Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել»,- ...

Կարդալ ավելին »

Հայտնի են 2023-ի լավագույն Android սմարթֆոնները

Engadget կայքը կազմել է լավագույն Android սմարթֆոնների ցանկը մի քանի անվանակարգերում, որոնք խորհուրդ է տրվում գնել 2023-ին։ Լավագույն Android սմարթֆոն է ճանաչվել Google Pixel 7 Pro-ն։ Սա շուկայում ամենահզոր սմարթֆոնը չէ, բայց այն, ինչ Pixel 7 Pro-ին պակասում է կատարողականության առումով, լրացնում է Google-ի խելացի ծրագրաշարը: OnePlus 11-ը հաղթել է «միջին դասի լավագույն Android սմարթֆոն» անվանակարգում: Ինչպես նշում է Engadget-ը, այս սարքը հարմար ...

Կարդալ ավելին »
ajax-loader