Engadget կայքը կազմել է լավագույն Android սմարթֆոնների ցանկը մի քանի անվանակարգերում, որոնք խորհուրդ է տրվում գնել 2023-ին։
Լավագույն Android սմարթֆոն է ճանաչվել Google Pixel 7 Pro-ն։ Սա շուկայում ամենահզոր սմարթֆոնը չէ, բայց այն, ինչ Pixel 7 Pro-ին պակասում է կատարողականության առումով, լրացնում է Google-ի խելացի ծրագրաշարը:
![google-pixel-7.jpg (1.49 MB)](https://tech.news.am/static/content/Various/google-pixel-7.jpg)
OnePlus 11-ը հաղթել է «միջին դասի լավագույն Android սմարթֆոն» անվանակարգում: Ինչպես նշում է Engadget-ը, այս սարքը հարմար է այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են ունենալ մեծ էկրանով, լավ տեսախցիկներով և բարձր կատարողականությամբ ու ավելի ցածր գնով սմարթֆոն, քան ավանդական ֆլագմանները:
![OnePlus 11.jpg (295 KB)](https://tech.news.am/static/content/Various/OnePlus%2011.jpg)
Լավագույն բյուջետային սմարթֆոն է ճանաչվել Google Pixel 6a-ն։ 6,1 դյույմանոց OLED էկրանով կոմպակտ սարքը աշխատում է Google Tensor չիպով, ինչպես նաև ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հիշողություն:
![Google Pixel 6a.jpg (33 KB)](https://tech.news.am/static/content/Various/Google%20Pixel%206a.jpg)
Լավագույն պրեմիում սմարթֆոն է ճանաչվել Samsung Galaxy S23 Ultra-ն։ Կորեական արտադրողի ֆլագմանային հեռախոսը հագեցած է հզոր պրոցեսորով, բարձրորակ էկրանով և շուկայում տեսախցիկների լավագույն համակարգերից մեկով։ Սմարթֆոնը մրցակիցներից առանձնանում է նաև S Pen ստիլուսի աջակցությամբ։
![Samsung Galaxy S23 Ultra .jpg (80 KB)](https://tech.news.am/static/content/Various/Samsung%20Galaxy%20S23%20Ultra%20.jpg)
Samsung Galaxy Z Fold4-ը ճանաչվել է լավագույն ծալովի սմարթֆոն: Այս սարքը և՛ սմարթֆոն է, և՛ պլանշետ։ Z Fold4-ն ունի 6,2 և 7,8 դյույմ անկյունագծով երկու էկրան։ Նշվում է նաև, որ սա շուկայում այն սակավաթիվ ծալվող սմարթֆոններից է, որն ունի ջրից և փոշուց պաշտպանություն՝ IP68 ստանդարտի համաձայն։
![](https://armhanq.com/wp-content/uploads/2023/05/4.jpg)