2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 21.6% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.7%-ով և կազմել 189,028 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.0%-ով և կազմել 289,959 դրամ։ Հիշեցնենք, որ աշխատավարի հաշվարկի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը
Հայկական «Ինստիգեյթ» ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով Microchip ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկել է նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսները նվազել են. 31-05-23
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 30887.88 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 2130.63 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 3204.56 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.94%-ով և կազմել 18234.27 կետ:
Կարդալ ավելին »Ռուսաստանն արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկացնում է РБК պարբերականը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։ Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, ...
Կարդալ ավելին »Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ երեխային է սպասում
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս տեղեկությունը հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ «Կնքահայրը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ իր 29-ամյա ընկերուհին՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահը, ութ ամսական հղի է։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պաչինոն և Ալֆալլահը միասին են Covid-19-ի համավարակից ի վեր։ Պաչինոն արդեն երեք երեխա ունի՝ երկուսը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից, մեկը՝ դերասանական ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Կարդալ ավելին »Ծխողների մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է. մասնագետ
Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27-ից ավելի տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են՝ 51.5 տոկոս, կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 1.8 տոկոս։ Մասնագետները պնդում են, ...
Կարդալ ավելին »ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն. ՀՀ նախագահը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը: ՀՀ նախագահի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Ուրախությամբ ողջունում եմ Ժողովրդավարության հայկական ֆորումի մասնակիցներին և հյուրերին: Արդեն ավանդական դարձող այս ընդգրկուն միջոցառումը հերթական ապացույցն ու վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ...
Կարդալ ավելին »Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով
Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են շուրջ 16 400 մարդու տարհանման: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։ Հրդեհն ընդգրկել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնը հայտարարել է, որ ողջ նահանգում արգելք է սահմանվում անտառային տեղանքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և վրանային հանգստի համար։ «Շատ լուրջ ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրության հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան ...
Կարդալ ավելին »