Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում:
Օսիջեկ քաղաքում կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում էր:
Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): Նժույգ-թափերում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը: