Tag Archives: մեդալ

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցումներում

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ տեղը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Գարիկ Մելքոնյանը նորամուտն է նշել միջազգային մրցաշարերում և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։ Ֆեդերացիան շնորհավորել է մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։ Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սամբիստները նվաճել են 9 մեդալ

Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։ Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանն ու 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Միլենա Առաքելյանը (47 կգ), Սյուզաննա Մանուկյանը (59կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Սևակ Դավոյանը ...

Կարդալ ավելին »

Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ։ 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով։ Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 14։4 հաշվով հաղթել էր հարավկորեացի Գունhի Լիին, 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի Մ-20 գործող չեմպիոն, լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասին, քառորդ եզրափակիչում 9։4 հաշվով ուժեղ էր ...

Կարդալ ավելին »

Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են  4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Այդ մասին հաղորդագրություն են տարածել ԿԳՄՍ նախարարությունից։  Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:   Երևանի պետական համալսարանը  ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024-ի մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդն է. առաջատարն ԱՄՆ-ն է

Հայաստանի հավաքականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ բռնցքամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: 57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:  Հայ բռնցքամարտիկներն, ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե և 3 ...

Կարդալ ավելին »

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը հոկտեմբերի 21-22-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք ...

Կարդալ ավելին »

Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրիասյանը մրցեց հնդիկ Աբհիմանյուի հետ և գերազանցեց նրան 12:1 հաշվով: Անդրիասյանն առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 18-ին կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: 

Կարդալ ավելին »

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։  Ինչպես տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։ Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում։

Կարդալ ավելին »
ajax-loader