Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 12-ին ժամը 14:15-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան: