Tag Archives: ականանետ

Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ընդգծելով, որ բացի հրաձգային զենքից,  կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 12-ին ժամը 14:15-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader