Tag Archives: հայկական դիրքեր

Ադրբեջանի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։  Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները  սեպտեմբերի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Կարդալ ավելին »

Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Խնածախում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 11:30-11:45-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 12-ին ժամը 14:15-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին »
ajax-loader