Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։
Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու
ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։
Միջոցառումը տեղի կունենան հունիսի 19-ին։ Միջոցառման սկիզբը ժամը 12։00-ին է, հյուրերը պետք է ներկայանան ժամը 11։30-ին։
Միջոցառումը կանցկացվի Double Tree by Hilton հյուրանոցում՝ ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2 հասցեում։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրացվել։
Մասնակցությունն անվճար է։
Ֆորումին մասնակից իսպանական ընկերությունների ցանկը
![hay.jpg (1.02 MB)](https://armenpress.am/static/aStarmus/covid/mcith/tatron/Manuel/new/NewFolder/zareh/01/tbilisi/aryunabanakan/tatron/Konyak/tbilisi/dog/kat/aryunabanakan/divanagitakan/hay.jpg)