Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։
Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։
Այս հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ հունիսի 13-ին։