Լուրեր

Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.13%-ով և կազմել 1968.80 դոլար, արծաթի գինն աճել է 2.04%-ով և կազմել 23.99 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.89%-ով և կազմել 992.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 16-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.54%-ով և կազմել 70.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.43%-ով և կազմել 75.49 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ավստրիայում լեռնագագաթը փլուզվել է հավերժական սառույցի հալման հետևանքով

Ավստրիայի Տիրոլ նահանգում գտնվող լեռներից մեկի գագաթի մի մասը փլուզվել է: Միջադեպի հետևանքով ավելի քան 100 000 խորանարդ մետր քար լցվել է ներքևի հովիտը, առաջացել են նաև սողանքներ: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Ըստ հրապարակման՝ քարերը սկսել են թափվել Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին գտնվող Ալպերի Սիլվրետա լեռնաշղթայի՝ գրեթե 3400 մ բարձրություն ունեցող Ֆլաչթորն լեռան գագաթից: Գագաթի փլուզումն, ըստ երկրաբանների, տեղի ...

Կարդալ ավելին »

Ինչպես Telegram-ում է․ WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ի Android և iOS հավելվածների բետա տարբերակներում նոր գործառույթ է ավելացել, որը հնարավորություն է տալիս 60 վայրկյան տևողությամբ տեսահաղորդագրություններ ձայնագրել և ուղարկել, ինչպես Telegram մեսենջերում: Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, նոր գործառույթը հայտնվել է iOS-ի համար՝ 23.12.0.71, իսկ Android-ի համար՝ 2.23.13.4 համարով տարբերակներում։ Նորույթն աշխատում է այնպես, ինչպես Telegram-ում. չատում գտնվող խոսափողի կոճակը սեղմելիս ռեժիմը ձայնային հաղորդագրություն ձայնագրելուց վերածվում է տեսահաղորդագրության ձայնագրման ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը

«Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։ Այդ մասին նշված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր ...

Կարդալ ավելին »

Սյունիքում հաջորդ տարի նախատեսված են 11 միլիարդ դրամի ծրագրեր

Սյունիքի մարզում իրականացվում են աննախադեպ ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում։ Ազգային ժողովում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետը նշեց, որ հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը։ «Միայն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 7,25 միլիարդ դրամի 28 ծրագիր, որից պետական մասնաբաժինը կազմում է 4,5 միլիարդ դրամ։ Հավելեմ, ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր կգազաֆիկացվեն

Մեկնարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 մլն 850 հազար դրամ։  «Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։ կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 15-ին ժամը 15:10-ին Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին »

Առանց զգալի ռիսկերի Ժամանակակից հանքարդյունաբերություն հնարավոր է նաև Հայաստանում․ կանադահայ փորձագետ. ejc

Հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդն ejc.am-ի հետ զրույցւմ խոսել է ոլորտի և հայաստանյան հնարավորությունների մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Հանքարդյունաբերության և մետաղների աշխարհը Հանքարդյունաբերությունն ամենահին մասնագիտությունն է, ասում է հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդը։ Պարոն Օրթլանդը գրեթե երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունի Կանադայում և աշխարհում առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների հետ։ Նա Կանադայում անցկացվող ամենամյա աշխարհի ...

Կարդալ ավելին »
ajax-loader