Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ․ ԱԺ նախագահ

Փակ հանդիպման ժամանակ Ադրբեջանն ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձևակերպումը մի փոքր այլ է։ Նա ասում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի։

Պետք է ասեմ, որ փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է և ընդունում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ, այդ նրբությունը կարևոր է»,- ասաց Սիմոնյանը։

ajax-loader