Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԺ նախագահ
ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։ «Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ...
Կարդալ ավելին »Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է անկախության պահպանման համար. ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի’ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ...
Կարդալ ավելին »Գուրգեն Արսենյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այդ մասին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։ 2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այդ մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում: «Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում ...
Կարդալ ավելին »Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք եղել. Խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ
Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ...
Կարդալ ավելին »